Կենդանակերպի 6 նշաններ որոնց հնարավոր չէ հնազանդեցնել          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 24-ի համար       ՀՀ պետական բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ. փորձում են «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը. «Ժողովուրդ»    

05 հուլ 2024 13:26

Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. ՀՀ սահմանադրությունը իր բոլոր թերություններով, մեր պետականության խորհրդանիշներից է և իրավական հենքերից

Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. ՀՀ սահմանադրությունը իր բոլոր թերություններով, մեր պետականության խորհրդանիշներից է և իրավական հենքերից Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Ընդունման օրվանից Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը եղել է Թուրքիայի թիրախներից մեկը։ Թե՛ 1990-ականներին, թե՛ 2000-ականներին տարբեր առիթներով ու գերազանցապես ոչ պաշտոնական մակարդակում թուրքական կողմն անդրադառնում էր Հայաստանի Սահմանադրությանը։ 2020 թվականից հետո արդեն պաշտոնապես Թուրքիան Ադրբեջանի բերանով պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, քանի որ տեսավ հնարավորություն։

Նման պահանջը այսօր հերթական պայման-պարտադրանքն է ուրիշ բազմաթիվ պարտադրանքների շարքում, որոնք կոչված են ոչ թե «խաղաղություն հաստատելուն», այլ հայկական պետությունը թուլացնելուն։
 
ՀՀ սահմանադրությունը պարունակում է դրույթներ, որոնք մեր պետությունը վերածում են աշխարհաքաղաքական միավորի՝ քաղաքական հստակ ազգային սկզբունքներով, այլ ոչ թե Թուրքիայից կախյալ գավառի։ Ուստի պետք է հարվածել նաև դրան, ինչպես հարվածում են Սփյուռքին, բանակին, կրթական համակարգին, հերոսներին, Հայոց ցեղասպանությանը և այլ գործոնների։
 
Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. նրանք հարվածում են մեր պետության ամենակարևոր հիմքերին։ Հետևաբար այսօր՝ Սահմանադրության օրը լավ առիթ է հիշելու, որ այդ փաստաթուղթը, իր բոլոր թերություններով, մեր պետականության խորհրդանիշներից է և իրավական հենքերից, որը առավել քան երբևէ պետք է պաշտպանել բոլորիս։
 
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր