ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

07 հուլ 2024 11:33

Երևանի կենտրոնում ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակվել

Երևանի կենտրոնում ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակվել Հուլիսի 6-ին կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունի փողոցում գործող «Նաչո Հոթել Երևանի»-ի դիմաց կրակոցներ են հնչել:

Shamshyan․com-ի հաղորդմամբ՝ պարեկներն ու ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են գազային ատրճանակից արձկված 2 պարկուճ, պարեկներն էլ սահմանազատել են տարածքը:

Պարզում են նաև՝ արդյոք միջադեպի ու կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն օպերատիվ տեղեկություններ ունեն, թե ենթադրյալ կրակոցներ արձակողը ինչ մակնիշի ավտոմեքենայի միջից է կրակոցներ արձակել, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում որոշ մանրամասներ:  

Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր