Հենց Օրբանն է եղել քնած հայ սպային Բուդապեշտում կացնահարող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման գլխավոր կազմակերպիչը, ով էլ աջակցում է Ալիևի՝ «խաղաղ նախաձեռնությանը»
![Հենց Օրբանն է եղել քնած հայ սպային Բուդապեշտում կացնահարող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման գլխավոր կազմակերպիչը, ով էլ աջակցում է Ալիևի՝ «խաղաղ նախաձեռնությանը» Հենց Օրբանն է եղել քնած հայ սպային Բուդապեշտում կացնահարող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման գլխավոր կազմակերպիչը, ով էլ աջակցում է Ալիևի՝ «խաղաղ նախաձեռնությանը»](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-02/1519123454_14326_ramil-safarov_m.jpg)
«Ես ցանկանում եմ հիշեցնել, որ հենց Օրբանն է եղել քնած հային՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կացնահարող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման գլխավոր կազմակերպիչը։ Հետագայում հետաքննություն իրականացնող ՀԿ-ները բացահայտել են, որ Օրբանն այդ գործարքի դիմաց 7 միլիոն դոլար է ստացել Ալիևների ընտանիքից։ Իսկ այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ ագրեսիա ձեռնարկած, հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձած, ցեղասպան քաղաքականություն իրագործած, քնած հային կացնահարողին հերոսացրած բռնապետի հանդեպ հարգանք է արտահայտվում՝ որպես «խաղաղության» ռահվիրա ու դա արվում է Արցախից, որտեղ հազարամյակներով ապրող հայերի դեմ փաստացի իրականացվել է ցեղասպան քաղաքականություն․․․Դե թող դրանից հետո Եվրոպայում հասկանան, թե ինչ «խաղաղություն» է սպասվում իրենց՝ ըստ Օրբանի»,- գրել է ադրբեջանագետը։