Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Որքան շատ բան կարող է վկայել աչքերի գույնը մարդու բնավորության մասին    

07 հուլ 2024 19:26

Տեսանյութ.Ինչպես նշվեց Վարդավառը Լեռնանիստ համայնքում

Ինչպես նշվեց Վարդավառը Լեռնանիստ համայնքումԱյս տարի  հուլիսի 7-ին, նշվում է  Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը  Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: 

Վարդավառի միջոցառումների մեկնարկը ամբողջ հանրապետությունով մեկ  տրվել է վաղ առավոտյան։
 
Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքում ևս մեկնարկել է տոնական միջոցառումների շարքը։ Լեռնանիստ համայնքի նախկին ղեկավար Արտյոմ Հայրապետյանի բարձր հովանու և գյուղի բարեկամ Յուրի Աֆրիկյանի նախաձեռնությամբ համայնքում հերթական անգամ մեծ շուքով կազմակերպվեց և նշվեց Վարդավառը։ 

Լեռնանիստցիները համախմբվել էին Արտյոմ Հայրապետյանի և Յուրի Աֆրիկյանի  նախաձեռնությամբ կազմակերպված մատաղի արարողությանը մասնակցելու և համայնքի զորակոչիկների բարի ծառայություն մաղթելու համար։

Եկեղեցու հարակից բակում հավաքված լեռնանիստցիները մեծ ոգևորությամբ էին ողջունում միջոցառման հյուրերին և մասնակիցներին։ Սկզբում տեղի ունեցավ Վարդավառի տոնական և ծիսական արարողակարգը: Փորձեցին բացահայտել Վարդավառի իրական պատմությունը, դերն ու տոնածիսական նշանակությունը:
 
Իրենց հիացմունքի խոսքի հետ մեկտեղ լեռնանիստցիները հարգանքով և գնահատանքով էին խոսում նախկին համայնքապետ Արտյոմ Հայրապետյանի մասին, և նշում, որ  մշտապես իր խոսքին անդավաճան տեսակ է, անկախ իր զբաղեցրած պաշտոններից և դիրքից, երբեք չի մոռանում իր հարազատ գյուղն ու համագյուղացիների խնդիրները։ Դեռ ավելին, ներկայումս էլ փորձում է մշտապես համայնքի առաջ ծառացած հարցերը բարձրաձայնել և լուծման եզրեր գտնել։ 

Միջոցառման մշակութային մասով իրենց ելույթներն ունեցան երգիչ երգչուհիներ, պարային խմբակներ, տաղանդաշատ ասմունքողներ։  
 
Համայնքում տոն էր և ցնծություն։ Զվարճանում էին թե մեծերը թե փոքրերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր