Թուրքիան տիեզերք է ուղարկել սեփական արտադրության առաջին կապի արբանյակը՝ Turksat 6A-ը
![Թուրքիան տիեզերք է ուղարկել սեփական արտադրության առաջին կապի արբանյակը՝ Turksat 6A-ը Թուրքիան տիեզերք է ուղարկել սեփական արտադրության առաջին կապի արբանյակը՝ Turksat 6A-ը](https://mail.hayacq.com/uploads/posts/2023-12/1703448930_tiezerq.jpg)
Նշվում է, որ Turksat 6A կապի արբանյակի արձակման արարողությանը, որը տեղի է ունեցել Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանում, մասնակցել են Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, պաշտպանական արդյունաբերության խորհրդի ղեկավար Հալուք Գյորգյունը, Turksat-ի գործադիր տնօրեն Հասան Հուսեյն Էրտոկը, Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) պրոֆեսոր Հասան Մանդալը, Turkish Aerospace Industries (TAI) գործադիր տնօրեն Մեհմեդ Դեմիրօղլուն, ASELSAN-ի գործադիր տնօրեն Ահմեդ Աքյոլը, CTECH-ի գործադիր տնօրեն Ջյունեյդ Ֆըրաթը և այլ պաշտոնյաներ։
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մի քանի անգամ հետաձգված արձակման գործողությունը հաջողությամբ ավարտվել է։ Türksat 6A-ը գտնվելու է Երկրից 35,786 կիլոմետր հեռավորության վրա։ 8,4 կիլովատ հզորությամբ և 4229 կիլոգրամ քաշով արբանյակը սպասարկելու է Հնդկաստանի, Թաիլանդի, Մալայզիայի և Ինդոնեզիայի տարածքները։
Türksat 6A արբանյակն արտադրվել է Անկարայի TAI Space Systems Integration and Test (USET) կենտրոնի թուրք ինժեներների կողմից։ Նշվում է, որ տեղական բաղադրիչների մասնաբաժինը կազմում է ավելի քան 80 տոկոս։