Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

10 հուլ 2024 09:56

Տիգրան Ավինյանի շուրջ օղակը կսեղմվի. Փաշինյանը նրան պաշտոնանկ կանի. «Հրապարակ»

Տիգրան Ավինյանի շուրջ օղակը կսեղմվի. Փաշինյանը նրան պաշտոնանկ կանի. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանի շուրջ օղակն առաջիկայում կսեղմվի։ Իշխանական կուլիսներում կարծում են, որ պաշտոնավարման 1 տարին լրանալուն պես Փաշինյանն ավագանու միջոցով կազմակերպելու է նրան անվստահություն հայտնելու գործընթաց եւ քաղաքապետ է կարգելու առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, ով, ի տարբերություն Ավինյանի, կառավարվում է իր կողմից։

Թե ինչով է Ավինյանն արժանացել այդ անբարեհաճությանը, ՔՊ-ում չգիտեն, ասում են՝ չի վստահում, հատկապես քաղաքապետ դառնալուց հետո Ավինյանն ավելի ինքնուրույն է դարձել։ Իսկ Փաշինյանն ինքնուրույններին չի սիրում:

Սրանով է պայմանավորված, որ բացահայտվող «հանցագործությունները» նրա շրջապատի հետ են կապվում: Վերջինն Արաբկիրի թաղապետն էր, ում տնային կալանք տվեցին:

Առաջիկայում կարող են նոր սկանդալային բացահայտումներ լինել, որոնք հող կնախապատրաստեն անվստահության համար։ Օրենքը քաղաքապետին ընտրվելուց հետո 1 տարվա իմունիտետ է տալիս, այսինքն` մինչեւ հոկտեմբերի 10-ը նա անձեռնմխելի է։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն ավագանիում չունի մեծամասնություն, Ավինյանն Արամ Սարգսյանի եւ Վարդան Ղուկասյանի շնորհիվ է քաղաքապետ դարձել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր