Սխտորի մեջ պարունակվող նյութը հզոր հակամանրէային ազդեցություն ունի և օգնում է կանխարգելել քաղցկեղը          Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտուբուսները. կա 9 վիրավոր       Կենդանակերպի այս նշանները շուտով կբացվեն փոփոխությունների համար և կգտնեն իրական երջանկություն    

06 օգոս 2024 09:11

Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել քաղաքապետին. «Ժողովուրդ»

Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել քաղաքապետին«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին պատրաստվում են Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու շուրջ քննարկումներ սկսել:
Ինչ արդյունք կունենան դրանք` դժվար է ասել:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը սահմանում է` ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագծում նշվում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:

Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաև խմբակցություններին: Խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց անդամներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր