Ռուս-ուկրաինական պատերազմի ելքը կորոշի գլոբալ անվտանգության համակարգը տասնամյակների համար

«Այս պատերազմի ելքը կորոշի գլոբալ անվտանգության համակարգը տասնամյակների համար»,- ասել է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացմանը։
Ռուսաստանի հաղթանակը, ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, կուժեղացնի դաշինքի մյուս հակառակորդներին՝ Իրանին, Հյուսիսային Կորեային, Չինաստանին։
Հունիսին Ստոլտենբերգը հայտարարել էր, որ հակամարտությունում Ուկրաինայի հաղթանակը երկրի Հյուսիսատլանտյան դաշինքին որքան հնարավոր է շուտ անդամակցելու պայմաններից մեկն է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս խոստովանել էր, որ Ուկրաինան դաշինքին միանալու հրավեր չի ստանա մինչև իր տարածքում ռազմական գործողությունների ավարտը։