Կենդանակերպի 6 նշաններ որոնց հնարավոր չէ հնազանդեցնել          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 24-ի համար       ՀՀ պետական բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ. փորձում են «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը. «Ժողովուրդ»    

10 հուլ 2024 13:24

Քո երկրի ճանապարհը հսկում ա քո թշնամին, ու ամեն րոպե հեշտ ու հանգիստ կարա փակի, երբ սիրտը ուզի

Քո երկրի ճանապարհը հսկում ա քո թշնամին, ու ամեն րոպե հեշտ ու հանգիստ կարա փակի, երբ սիրտը ուզիԱյսօրվանից Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Կիրանց գյուղի հատվածում։ Շրջանցիկ ճանապարհն անցնում է Աճարկուտով, իսկ Կիրանցում կամուրջը և ճանապարհի մի հատվածը թշնամուն հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ 

«Ես այն քաղաքացիներից չեմ, որ ասում են՝ «ինչ լավ ա, մեր գյուղն ապահով է, մեր գյուղից տարածք չեն տալիս, ինչ ուզում ա լինի»։ Ո՞նց ամեն ինչ փոխվեց, ե՞րբ դարձանք էսքան անապրումակցող, չգիտեմ։ Բայց, որ մեր կողմում իրավիճակը շատ լուրջ է, դա հաստատ։ Քո երկրի ճանապարհը հսկում ա քո թշնամին, ու ամեն րոպե հեշտ ու հանգիստ կարա փակի, երբ սիրտը ուզի, իսկ մենք գիտենք, որ Հայաստանից ինչ որ բան ստանալու համար, հաստատ դա լինելու ա»,- MediaHub-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց սահմանային Աճարկուտ գյուղի բնակիչը։

Իրավիճակը Կիրանցում անփոփոխ է։ Այս պահին այնտեղ սահմանային հենապատեր են տեղադրվում։ Գյուղի բնակիչներից մեկը մեզ ասաց, որ ոչ մի կիրանցեցու հետ խոսել չի լինում։

«Բան էլ չկա խոսելու, լուռ նայում ենք այսօրվանից փակված ճանապարհին, ծանր շնչում։ Իսկ իշխանական պատգամավորները գալիս նկարվում են, թե՝ «Կիրանցում ամեն ինչ լավ է». լավ է, եկեք, մեր փոխարեն ապրեք»,- ասաց նա։

Կիրանցի նորակառույց դպրոցից մինչև ադրբեջանական հենակետ հեռավորությունը 50 մետր է։ Կինն իր մտահոգությունը հայտնեց՝ երկընտրանքի առաջ է․ մնալ՝ կյանքը վտանգելով, թե հանուն անչափահաս երեխաների՝ հեռանալ։

«Ինչքան կարելի ա հայրենասիրություն «խաղալ»։ Դեռ արձակուրդներ են, չգիտեմ հետո ինչ կլինի, բայց մտածում ենք Իջևան տեղափոխվելու մասին, թե չէ հետոն չեմ պատկերացնում»,- հավելեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր