10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

10 հուլ 2024 14:45

Տեսանյութ.Մարուքյանը բացատրում է, թե ինչու էր պատերազմի առաջին օրը Փաշինյանին ասել՝ հրաման տվեք, առաջ գնանք. «Սեպտեմբերի 27-ին, երբ վարչապետն ԱԺ-ում հարցնում էր Ադրբեջանի հետ զիջումների գնալու մասին՝ դա շանտաժային հարց էր»

Տեսանյութ.Մարուքյանը բացատրում է, թե ինչու էր պատերազմի առաջին օրը Փաշինյանին ասել՝ հրաման տվեք, առաջ գնանք. «Սեպտեմբերի 27-ին, երբ վարչապետն ԱԺ-ում հարցնում էր Ադրբեջանի հետ զիջումների գնալու մասին՝ դա շանտաժային հարց էր»Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը պատմել է, թե ինչ է կատարվել 44-օրյա պատերազմի առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին: Նրա պատմածով, պատերազմի բոթն առնելուն պես, երբ ինքն ու իր խմբակցության անդամները շտապում էին ԱԺ, իրեն հեռախոսազանգով տեղեկացրել են, որ կառավարությունը նիստ է գումարում եւ պետք է ռազմական դրություն ու ամբողջական զորահավաք հայտարարվի, ինչը ՀՀ պատմության մեջ առաջին դեպքն է եղել:
 
«Մի դրվագ կա, որին կուզենայի անդրադառնալ: Մինչեւ պատերազմի մեկնարկը շաբաթների ընթացքում մամուլում տարբեր մարդիկ խոսում էին, թե շատ մեծ վտանգ կա, պատերազմը շատ մոտ է եւ պետությունը պետք է պատրաստ լինի դրան: Եկանք ԱԺ, գումարվեց ԱԺ իրավունքի ուժով նիստը եւ Նիկոլ Փաշինյանն ունեցավ իր հայտնի ելույթը:
 
Նրա բացման խոսքը ոչ մեկիս դուր չեկավ, որովհետեւ խոսում էր պարտվելու մասին: Բառացի հիմա չեմ կարող մեջբերել, բայց յութուբում կա, որ ինչ էլ լինի, չպետք է մեզ պարտված համարենք:
 
Հիշեցնում եմ, դա պատերազմի առաջին օրն էր:
Բոլորս զարմացել էինք, թե ինչու է վարչապետը պատերազմի առաջին պահին խոսում պարտության մասին: Այդ պահին ինչ-որ մարդիկ գրում էին, որ մենք արդեն դիրքեր ենք կորցրել, հրաման չունենք, որ գործողություններ կատարենք եւ մեր դիրքերը հետ վերադարձնենք:
 
Հակասական բազմաթիվ տեղեկություններ էին գալիս: Եվ ես որոշեցի վարչապետի թեւաթափ ելույթին ի պատասխան այնպիսի ելույթ ունենալ, որ տվյալ պահին գործադիր իշխանության ղեկավարին ուղերձ տամ, որ չպետք է հիմա պարտությունից խոսել, քանի որ պատերազմը մեկնարկել է եւ այս պահին պատերազմ է ընթանում:
 
Վարչապետի ելույթում շատ շահարկվող մի հատված կա, երբ նա դիմում է խորհրդարանին ու ասում. համաձա՞յն եք՝ Լեռնային Ղարաբաղը լինի ինքնավար մարզ, յոթ շրջանները հանձնենք: Մի խոսքով, համաձա՞յն եք այն զիջումներին, որոնց մասին խոսվում է: Բնական է, որ բոլորս ասում ենք՝ ոչ: Սա շատ է շահարկվել, թե վարչապետը եկավ, ձեզ առաջարկեց: Ինչո՞ւ դուք ասացիք՝ ոչ: Եվ քանի որ ասացիք՝ ոչ, դուք պատերազմի հրձիգներ եք, դուք նման բան չպետք է ասեիք: Այս դրվագին պետք է հանգամանալից անդրադառնալ, որովհետեւ դրա մեջ աբսուրդի հասնող բաներ կան եւ մեր ժողովուրդը պետք է իմանա ու հասկանա, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը եւ ինչ է նշանակում այդ հայտարարությունը»,-ասաց Էդմոն Մարուքյանը եւ նշեց, որ հարց տալու համար առաջինն ինքն է գրանցվել:
 
«Ասել եմ՝ պարոն վարչապետ: Մինչեւ հիմա Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ պետություն, չնայած մեր բոլոր հարաբերություններում մենք ԼՂ-ն ճանաչում ենք որպես պետություն: Մենք գիտենք, որ միշտ եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, հորդորներ, որպեսզի նման բան չանենք, որովհետեւ եթե ճանաչենք, պատերազմ կսկսվի եւ բանակցությունները կտապալվեն: Եվ հարցրել եմ. արդյոք հիմա պահը չէ, որ ճանաչենք: Եվ վարչապետն ասաց, որ դա կարեւոր է, պետք է շատ լուրջ քննարկենք ու դա պետք է հիմա սեղանի վրա լինի: Հետ գալով: Խորհրդարանական ուժերի հետ ոչինչ չի քննարկվել:
 
Պետք է ասեմ, որ կառավարությունը ռազմական դրությունը հայտարարել է ոչ մեկի հետ չքննարկելով: Ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումն ընդունվել է կառավարությունում՝ գուցե միանձնյա: Այն ժամանակ Վաղարշակ Հարությունյանը վարչապետի խորհրդականն էր եւ ասում էր, որ ինքն է հորդորել նման որոշում ընդունել»,-ասաց պարոն Մարուքյանը: Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ պետք չէր ռազմական դրություն հայտարարել, քանի որ այդպես Հայաստանը իրավաբանորեն դարձավ պատերազմի կողմ:
 
«Տեսեք, կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ամբողջական զորահավաք, ամբողջ երկրի մոբիլիզացիա, հաստատում է ռազմական դրությունից բխող գործողությունների ցանկ ու գալիս է խորհրդարան եւ հարցնում է, թե համաձա՞յն եք, որ Ադրբեջանի հետ գնանք զիջումների: Արդյոք դրա պա՞հն էր, երբ պատերազմ է ընթանում, երբ մեր զինվորներն այդ պահին պատերազմի մեջ են ու արդեն բազմաթիվ զոհեր ունենք ու դիրքեր ենք կորցրել:
 
Զիջումների գնալը բանակցային գործընթաց է եւ այդ հատվածն այդ պահին սպառված էր, որովհետեւ այդ պահին բանակցային գործընթաց գոյություն չուներ, ամբողջությամբ տապալված էր: Ու այդքանից հետո զիջումների մասին հարցով գալ խորհրդարա՞ն: Դա շանտաժային հարց էր, որ եթե որեւէ մեկն ասեր՝ համաձայն եմ, պատասխանեին, թե այ դու Ադրբեջանի կողմից ես, թուրքերի շահերին ես ծառայում»,- մեկնաբանեց հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր