Եվ այդ պահին ես և բոլորը ցանկանում ենք սպանել Պուտինին
![Եվ այդ պահին ես և բոլորը ցանկանում ենք սպանել Պուտինին Եվ այդ պահին ես և բոլորը ցանկանում ենք սպանել Պուտինին](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-01/1705572793_zelenski.jpg)
«Սա շատ զգայուն պահ է: Շատ դժվար է մարդկանց, երեխաներին կորցնելը: Տեսնում ենք ծնողներին, որոնց երեխաները զոհվել են: Եվ այդ պահին ես և բոլորը ցանկանում ենք սպանել Պուտինին»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել էր որ հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 16 մարդ:
Նախօրեին Կրեմլը հերքել էր Կիևի մանկական հիվանդանոցին հրթիռային հարված հասցնելը:
«Ես ձեզ կոչ եմ անում առաջնորդվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, որը բացարձակապես բացառում է, որ հարձակումներ են եղել քաղաքացիական օբյեկտների վրա: Դրանում ասվում է, որ խոսքը «հակահրթիռի» անկման մասին է: Եվ մենք շարունակում ենք պնդել, որ հարվածներ չենք հասցնում քաղաքացիական օբյեկտներին. հարվածները հասցվում են ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտներին, ռազմական թիրախներին, որոնք այս կամ այն կերպ կապված են ուկրաինականռեժիմի ռազմական ներուժի հետ», - ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: