Պրոցեսը 100 տոկոս իրականացնելու դեպքում հայկական բոլոր տարածքները հետ են վերադարձվելու ՀՀ-ին, ադրբեջանականը՝ բոլոր անցելու են Ադրբեջանին
![Պրոցեսը 100 տոկոս իրականացնելու դեպքում հայկական բոլոր տարածքները հետ են վերադարձվելու ՀՀ-ին, ադրբեջանականը՝ բոլոր անցելու են Ադրբեջանին Պրոցեսը 100 տոկոս իրականացնելու դեպքում հայկական բոլոր տարածքները հետ են վերադարձվելու ՀՀ-ին, ադրբեջանականը՝ բոլոր անցելու են Ադրբեջանին](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-03/1552997033_timthumb.jpg)
Հարցին՝ Հայաստանին պատկանող տարածքներից որո՞նք ենք վերադարձվել Հայաստանին, նա պատասխանեց. «Այս փուլում սրանից ավելի չեմ ուզում մեկնաբանել, չեմ կարծում, որ դա նպաստելու է ամբողջական դելիմիտացիայի, դեմարկացիայի պրոցեսին։
Այս պահին սահմանազատված այն տարածքները, որոնց մասին խոսում ենք, հայտնի են։ Դրանք վերաբերվում են բնակելի բնակավայրերին, որտեղ մարդ չի ապրում, բայց բնակավայրեր են։ Այս փուլում այլևս նման բնակավայրեր չկան։ Առաջին փուլով դա է տեղի ունեցել, հաջորդ փուլով տեղի է ունենալու ամբողջական։
Ես ձեզ ասում եմ՝ պրոցեսը 100 տոկոս իրականացնելու դեպքում հայկական բոլոր տարածքները հետ են վերադարձվելու Հայաստանին, ադրբեջանականը՝ բոլոր անցելու են Ադրբեջանին»։
Նա նշեց, որ սահմանազատման հանձնաժողովն աշխատում է իր ընտրած ռեժիմով. «Իմ տեղեկություններով՝ գործընթացի որևէ սառեցում չկա, գործընթացն աշխատանքային հունով շարունակվում է»։