Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Որքան շատ բան կարող է վկայել աչքերի գույնը մարդու բնավորության մասին    

16 հուլ 2024 13:18

Ի՞նչ են բեռնափոխադրում Վրաստանի տարածքով. Նկատել է, որ սահմանը հատելուց հետո՝ մինչև Իջևան հասնելը, ադրբեջանական համարանիշները փոխարինվել են ռուսականով

Ի՞նչ են բեռնափոխադրում Վրաստանի տարածքով . Նկատել է, որ սահմանը հատելուց հետո՝ մինչև Իջևան հասնելը, ադրբեջանական համարանիշները փոխարինվել են ռուսականով Քաղաքացին տեսանյութ է հրապարակել Բագրատաշեն-Իջևան ճանապարհահատվածից, որտեղ ակնհայտ երևում է, որ ադրբեջանական տարբերանշանով՝ AZ 99ZX-491 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան առաջ է ընթանում դեպի Տավուշի մարզի Իջևան քաղաք։ «Ես այսպիսի բան առաջին անգամ եմ տեսնում, բայց Բագրատաշենում ասացին, որ վերջին շրջանում հաճախ են երևում»,- նշեց մեր զրուցակիցը։
 
Տավուշցի տղամարդը, որ նկարահանել է տեսանյութը, նկատել է, որ սահմանը հատելուց հետո՝ մինչև Իջևան հասնելը, ադրբեջանական համարանիշները փոխարինվել են ռուսականով։ «Կանգնեցրել են անտառային հատվածում, տրանսպորտային միջոցի համարանիշները փոխարինել ռուսականով, իսկ «կուզովի» վրա գրված մեծ համարները ծածկել պլաստմասե իրով, առաջ եկել դեպի Իջևան»,- հավելեց նա։

Նշենք, որ ադրբեջանական համարանիշով մեքենան Հայաստանի տարածք էր մտել ուրբաթ՝ հուլիսի 12-ին։ Ի՞նչ գործ ունեն ադրբեջանցիները ՀՀ-ում և ի՞նչ են բեռնափոխադրում Վրաստանի տարածքով՝ Բագրատաշեն անցակետի սահմանապահ ծառայողները չեն պատասխանել քաղաքացու մտահոգող հարցերին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր