10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

17 հուլ 2024 15:55

Դիակների համար նախատեսված պարկի մեջ 2 ժամ մնալուց հետո կինը դիահերձարանում «կենդանացել» է

Դիակների համար նախատեսված պարկի մեջ 2 ժամ մնալուց հետո կինը դիահերձարանում «կենդանացել» էԱՄՆ-ում որպես մահացած ճանաչված թոշակառու կինը պարզվել է ողջ է այն բանից հետո, երբ նրան տեղափոխել են դիահերձարան։ Այս մասին գրում է Daily Mail-ը:

82-ամյա Ջանեթ Բալդուչին հայտնվել է Նյու Յորքի մերձակայքում գտնվող Water' s Edge Rehab and Nursing Center ծերանոցում՝ 2022 թվականի օգոստոսին՝ ընկնելու պատճառով անսպասելի վնասվածքից հետո։ Առաջին մի քանի ամիսներին Բալդուչին իրեն լավ էր զգում, սակայն ուշ աշնանը նրա վիճակը սկսել էր վատանալ. նրա ախորժակը կորել էր եւ քրոնիկական հոգնածություն էր առաջացել: 2023 թվականի փետրվարի 3-ին բուժքույրը հայտնաբերեց, որ Բալդուչին անգիտակից վիճակում է և չի արձագանքում արտաքին խթաններին: Կինըլուսացրել էր գիշերը, բայց փետրվարի 4-ի առավոտյան բուժքույրը չի կարողացել զգալ զարկերակը և եկել է այն եզրակացության, որ Բալդուչին մահացել է:

Թոշակառու կնոջը պատրաստել են տեղափոխման համար և տեղավորել դիակների համար նախատեսված պարկի մեջ։ Նա այնտեղ անցկացրել էր արդեն երկու ժամ, երբ դիահերձարանի աշխատակիցները հայտնաբերել են, որ Բալդուչին շնչում է եւ սրտի բաբախում ունի։ Այն բանից հետո, երբ կինը «կենդանացել է», նրան շտապ հոսպիտալացրել են։ Պարզվել է, որ նրա մոտ խորը երակների թրոմբոզ է, ինչն էլ դարձել է նրա վատ ինքնազգացողության պատճառը։ Հոսպիտալացումից հետո կինը մեկ օրից էլ քիչ է ապրել։

Այժմ Բալդուչիի որդիները դատական հայց են ներկայացրել ծերանոցի դեմ՝ վարչակազմին և աշխատակիցներին մեղադրելով բնակիչների նկատմամբ անփութության և արհամարհանքի մեջ: Նրանք կարծում են, որ մայրն ավելի երկար կապրեր, եթե ժամանակին օգնություն ցուցաբերվեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր