Տեսանյութ.Հոկտեմբերի 19-ին եղել է հնարավորություն՝ պատերազմը կանգնեցնելու, սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել, որովհետեւ ...
![Տեսանյութ.Հոկտեմբերի 19-ին եղել է հնարավորություն՝ պատերազմը կանգնեցնելու, սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել, որովհետեւ ... Տեսանյութ.Հոկտեմբերի 19-ին եղել է հնարավորություն՝ պատերազմը կանգնեցնելու, սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել, որովհետեւ ...](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-05/1556790507_qich-araj-im-koghmic-hh-varcha-n148542-1.jpg)
Մարուքյանը ընթերցեց նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքում արած գրառումը, երբ արդեն նոյեմբերի 9-ին փաստաթուղթը ստորագրվել էր։ Հիշեցնենք, որ այն վկայում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, արդեն հոկտեմբերի 19-21-ին իմանալով Հադրութ քաղաքի անկման մասին, հանրությունից թաքցրել է այդ փաստը։
Վերադառնալով ԱԽ նիստին, Մարուքյանը կրկին արձանագրեց, որ այդ օրն ինքն ասել է, որ այն տարածքները, որ ուզում են վաճառել, տալ, որ կռիվը կանգնի, ադրբեջանցիները արդեն գրավել են։ «Ու այդտեղ արձանագրենք մի իրավիճակ․ ԱԽ-ում շատ մարդիկ չգիտեին, որ այդ տարածքները այլեւս մեր վերահսկողության տակ չեն։ Բայց երբ ես ասում էի՝ գիտեմ, որ դրանք մեր վերահսկողության տակ չեն, ինձ պատասխանում էր, թե մարտեր են ընթանում։ Մասնավոր օրինակ՝ Հադրութը։ Այս ամենի արդյունքում միանշանակ արձանագրում ենք, որ հոկտեմբերի 19-ին եղել է հնարավորություն՝ պատերազմը կանգնեցնելու։ Սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել մինչեւ վերջ, որովհետեւ ռազմաքաղաքական իշխանությունը եղած իրավիճակին համահունչ, ադեկվատ չի եղել»։