Բաքուն է մերժել Փաշինյան-Ալիև հանդիպման՝ Երևանի առաջարկը. ԱԳՆ

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը;
«Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:
Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Հիշեցնենք, որ այսօր Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում: