Արցախցիները բողոքի ցույց են անում Երևանում տեղի ունեցող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ          Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան       Տեսանյութ.Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը    

26 հուլ 2024 20:04

Ձերբակալվել է մանկապարտեզի աշխատակիցը, որը ծեծի է ենթարկել երեխային

Ձերբակալվել է մանկապարտեզի աշխատակիցը, որը ծեծի է ենթարկել երեխայինՀուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։

ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։
ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել է հաղորդում։

Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր