10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

27 հուլ 2024 12:05

Մեծ Բրիտանիան ծրագրում է մշակել հեռահար հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել Ռուսաստանի միջուկային զենքը

Մեծ Բրիտանիան ծրագրում է մշակել հեռահար հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել Ռուսաստանի միջուկային զենքը Մեծ Բրիտանիան դիտարկում է 2000 մղոն (մոտ 3200 կիլոմետր) հեռահարության հրթիռների մշակումը, որոնք ունակ կլինեն ոչնչացնել ռուսական տարածքից արձակված միջուկային մարտագլխիկներ կրող տակտիկական հրթիռները: Այս մասին հայտնում է բրիտանական The Times-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին, գրում է Meduza-ն։
 
Լրատվամիջոցի տվյալներով՝ Մեծ Բրիտանիան ծրագրում է զենքի մշակման վրա աշխատել Գերմանիայի հետ։ Հրթիռները նախատեսվում է տեղակայել Գերմանիայի տարածքում, դրանք կփոխարինեն ամերիկյան հրթիռներին, որոնք այնտեղ կհայտնվեն 2026 թվականին։ Դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել է, որ ամերիկյան զենքը կլինի միջանկյալ տարբերակ, մինչ Եվրոպան մշակի իր հրթիռները: Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը և Գերմանիան ավելի վաղ պայմանավորվել էին համատեղ հեռահար հրթիռներ մշակել: Սակայն, ինչպես գրում է The Times-ը, Գերմանիան փորձել է համոզել Մեծ Բրիտանիային սկսել զենքի համատեղ մշակում, և, ըստ աղբյուրի, բրիտանական կողմը համաձայնել է։ Լրատվամիջոցը նշում է, որ Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի պաշտպանության նախարարները հնարավոր է, որ քննարկել են այդ հարցը Բեռլինում հուլիսի 24-ին տեղի ունեցած հանդիպմանը։ Բրիտանական պաշտպանական շրջանակների աղբյուրը  հայտնել է, որ կողմերը դիտարկել են տարբեր տարբերակներ, սակայն վերջնական որոշման չեն եկել։
 
Զրուցակիցը նշել է, որ Մեծ Բրիտանիան չի որոշել՝ մտնել երկկողմ, թե բազմակողմ գործընկերության մեջ։ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարները ստորագրել են համատեղ հռչակագիր, որում նշել են, որ աշխատելու են «հեռահար գործողությունների ոլորտում»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պաշտոնյաների վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը նվազեցնում է տակտիկական միջուկային զենքի կիրառման շեմը։ Այս մասին ասել է դիվանագիտական ​​աղբյուրը՝ նշելով, որ «դա մտահոգիչ զարգացում է»։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր