Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

31 հուլ 2024 14:35

«Հետաքրքիր համբույր».Մակրոնի և սպորտի նախարարի կրքոտ համբույրը իրարանցում է առաջացրել համացանցում

«Հետաքրքիր համբույր».Մակրոնի և սպորտի նախարարի կրքոտ համբույրը իրարանցում է առաջացրել համացանցումՕլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջագուրվելու ժամանակ կրքոտ համբույր է ստացել սպորտի նախարարից, որը իրարանցում է առաջացրել համացանցում:

46-ամյա Մակրոնն ամուր գրկախառնված է եղել Ամելի Ուդեա-Կաստերայի հետ Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:

Ուդեա-Կաստերան, որը նույնպես 46 տարեկան է, գրկել Է Մակրոնին և համբուրել նրա այտը, որը չի վրիպել լրագրողների և լուսանկարիչների աչքերից։

Լուսանկարիչները ֆիքսել են նաև կադրը, թե ինչպես է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատտալը ամաչելով հեռացնում աչքերը, երբ Մակրոնը և նախարարը ողջունում են միմյանց:

Մադամ Ֆիգարոն՝ ֆրանսիական ամսագիրը, այն անվանել է «հետաքրքիր համբույր»՝ նշելով, որ նախարարը «հստակ գիտի, թե ինչպես ստիպել մարդկանց խոսել իր մասին»:

Պարբերականը գրել է. «Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո լարվածությունը թուլացավ՝ տեղը զիջելով էյֆորիային։

Ուրախության պահին սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան և նախագահ Էմանուել Մակրոնը համբուրվեցին։ Այդ համբույրը իսկական իրարանցում առաջացրեց»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր