5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել          Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում       Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել    

01 օգոս 2024 19:12

Տեսանյութ.Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կալանավորվածների փոխանակում է տեղի ունեցել

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կալանավորվածների փոխանակում է եղելԹուրքական հեռուստաալիքները հաղորդել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կալանավորվածների փոխանակման մասին:

Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչը և ԱՄՆ ծովային հետեւակային Փոլ Ուիլանը ազատ արձակվածների թվում են։ Գործընթացին մասնակցել է նաև Թուրքիայի հետախուզական ծառայությունը։

Անկարայում փոխանակման շրջանակներում ազատված արձակված տաս մարդ ուղարկվում է Ռուսաստան, 13-ը՝ Գերմանիա, 3-ը՝ Միացյալ Նահանգներ, հաղորդել է թուրքական NTV հեռուստաալիքը։

Ռուսաստանի կողմից արևմտյան երկրներին արտահանձնածների ցուցակում կան հետևյալ անձինք՝

լրագրող Էվան Գերշկովիչ, քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզա, Նավալնիի՝ Ուֆայի շտաբի նախկին ղեկավար Լիլիա Չանիշևա, քաղաքական գործիչ Իլյա Յաշին, Տոմսկի դումայի նախկին պատգամավոր Քսենիա Ֆադեևա, քաղաքական գործիչ, «Բաց Ռուսաստանի» նախկին ղեկավար Անդրեյ Պիվովարով, նախկին ծովային հետեւակ Փոլ Ուիլան, լրագրող Ալսու Կուրմաշեւա, իրավապաշտպան Օլեգ Օրլով, արտիստ Սաշա Սկոչիլենկո, քաղաքագետ Դիտեր Վորոնին

Քևին Լիք՝ մեղադրյալ պետական ​​դավաճանության գործով, Ռիկո Կրիգերը (մահապատժի էր դատապարտվել Բելառուսում), գերմանացի Պատրիկ Շոբել (մեղադրում են մաքսանենգության համար)շ միգրացիայի փորձագետ Գերման Մոյժեսշ Նավալնիի շտաբի նախկին ղեկավար Բառնաուլ Վադիմ Օստանինում

Ռուսաստան են վերառնում՝ Վադիմ Կրասիկով (Գերմանիայից), Արտեմ Դուլցև (Սլովենիայից), Աննա Դուլցևա (Սլովենիայից), Միխայիլ Միկուշին (Նորվեգիայից), Պավել Ռուբցով (Լեհաստանից), Ռոման Սելեզնև (ԱՄՆ-ից), Վլադիսլավ Կլյուշին (ԱՄՆ-ից), Վադիմ Կոնոշչենոկ (ԱՄՆ-ից)


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր