Թեհրանը պատրաստ է թուլացնել լարվածությունը, եթե հարևան երկրներն իրենց տարածքը չտրամադրեն Իրանի վրա հшրձակվելու համար          Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները       Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի    

02 օգոս 2024 15:29

Տավուշի մարզից Ադրբեջանին փոխանցված տարածքում ականների պայթյունից 4 ադրբեջանցի է վիրավnրվել

Տավուշի մարզից Ադրբեջանին փոխանցված տարածքում ականների պայթյունից 4 ադրբեջանցի է վիրավnրվելՕգոստոսի 2-ին Հայաստանի Տավուշի մարզից Ադրբեջանին փոխանցված տարածքում ականներ են պայթել, ինչ հետևանքով տուժածներ կան, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տարածքը փոխանցվել էր 2024 թվականի ապրիլի 19-ին ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման մասին պայմանավորվածության հիման վրա։

Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության զինծառայող Ահադլի Հայալ Ադինագուլու օղլուն և Ականազերծման գործակալության աշխատակից Մեհդիզադե Աֆիգ Մուշվիգ օղլուն վիրավորում են ստացել ոտքերի շրջանում ականազերծման աշխատանքների ժամանակ։

Գործակալության աշխատակիցներ Ալեքբարով Էլչին Իլհամ օղլուն և Միրզոև Յավեր Գերայ օղլուն բեկորային վնասվածքներ են ստացել։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր