Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով          Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան       Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում    

03 օգոս 2024 17:03

Իրանում ձերբակալել են անվտանգության ոլորտի տասնյակ աշխատակիցների

Իրանում ձերբակալել են անվտանգության ոլորտի տասնյակ աշխատակիցներիԻրանում անվտանգության ոլորտի տասնյակ աշխատակիցներ են ձերբակալվել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության գործով, գրում է New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

«Իրանում ավելի քան երկու տասնյակ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ հետախուզության բարձրաստիճան սպաներ, ռազմական պաշտոնյաներ եւ զինվորականների պաշտպանության տակ գտնվող Թեհրանում գտնվող հյուրատան հաստիքային աշխատողներ (որտեղ զոհվել է Հանիան)», - ասվում է հոդվածում։

Պարբերականի տեղեկություններով՝ հարձակումից անմիջապես հետո անվտանգության գործակալները մեկուսացրել են հյուրատան բոլոր աշխատակիցներին եւ նրանցից առգրավել էլեկտրոնային սարքերը, այդ թվում՝ բջջային հեռախոսները: Գործակալները նաև հարցաքննել են հետախուզության բարձրաստիճան սպաներին և զինվորականներին, որոնք պատասխանատու են Թեհրանի անվտանգության ապահովման համար:

Ինչպես պնդում են New York Times-ի աղբյուրները, իրանական հատուկ ծառայությունները կարծում են, որ «Մոսադի կողմից վարձված գործակալները» դեռ գտնվում են երկրում և իրենց նպատակն են դնում նրանց ձերբակալելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր