Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

06 օգոս 2024 11:49

Աշխարհը սառել է Իրանի պատասխան վրիժառական գործողության սպասումից, իսկ «մերձավորարևելյան առյուծը» հանգիստ ծրագրում է իր գործողությունը

Աշխարհը սառել է Իրանի պատասխան վրիժառական գործողության սպասումից, իսկ «մերձավորարևելյան առյուծը» հանգիստ ծրագրում է իր գործողությունըԱշխարհը սառել է Իրանի պատասխան վրիժառական գործողության սպասումից. անհանգստություններ, վախեր, գաղտնի բանակցություններ, անորոշություն և այլն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իսկ «մերձավորարևելյան առյուծը» հանգիստ ծրագրում է իր գործողությունը՝ վստահ սեփական ուժերի և հնարավորությունների վրա՝ գիտակցելով, որ արդարության հետ որևէ աղերս չունեցող այս աշխարհում հարգում են ուժեղին և հաշվի նստում միայն նրա հետ։

Ընդամենը 40 տարի առաջ սեփական նույնիսկ մեկ հրթիռ չունեցող այս հինավուրց պետությունն ու քաղաքակրթությունն այժմ հրթիռային գերտերություն է, գրեթե միջուկային տերություն, տարածաշրջանում և միգուցե նաև աշխարհում լավագույն արբանյակ ուժերի և կառույցների լայնածավալ ցանցի կառավարիչ։

Իրանը կարելի է սիրել, չսիրել կամ նույնիսկ ատել, բայց չհարգելն անհնարին է, ինչպես անհնարին է նրա վրիժառությունից չանհանգստանալը և խուսափելը»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր