Ավանեսյանը պնդում է՝ ապահովագրության ներդրումից հետո բժիշկների աշխատավարձերը բարձրացել են          Դավիթ Բեկ փողոցում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը, կա վիրավոր       Ադրբեջանում 3.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել    

07 օգոս 2024 09:29

Ցամաքային սահմանները բացելու փոխարեն` փակվում են օդայինները ևս. «Ժողովուրդ»

Ցամաքային սահմանները բացելու փոխարեն` փակվում են օդայինները ևս«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղավիացիայում վերջին իրադարձությունները 4-5 տարվա վաղեմություն ունեն:

Ուսումնասիրելով երկրի ստրատեգիական ոլորտի` ավիացիայի կոմիտեի պաշտոնական կայքը` «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ

«օդում» կյանքը պարզապես կանգ է առել։ «Նորություններ, հայտարարություններ և հաշվետվություններ» բաժինները ավետում են տարիներ առաջ տեղի ունեցած ինչ-որ աննշան իրադարձություններ։

Գործը անգամ հասել է նրան, որ նախօրեին Թուրքիայի կողմից դեպի ՀՀ ուղևորվող եթովպիական ինքնաթիռի մուտքը իր օդային տարածքով արգելելու դեպքը բարձրաձայնում են ԶԼՄ-ները, իսկ կոմիտեն ընդամենը որպես վիճակագիր հաստատում է դա` չտալով ոչ մի իրավական կամ քաղաքական գնահատական։

Լռում է նաև Ռուբեն Ռուբինյանը, ով զբաղված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վիրտուալ կարգավորմամբ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր