Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ»          Ընդդիմությունը գաղտնի սոցհարցում է պատվիրել․ «Հրապարակ»       Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ»    

08 օգոս 2024 14:07

Պատմության ընթացքում մենք բազմիցս թիկունք ենք եղել եղբայրական հայ ժողովրդին, և մտադիր ենք դա անել ապագայում

Պատմության ընթացքում մենք բազմիցս թիկունք ենք եղել եղբայրական հայ ժողովրդին, և մտադիր ենք դա անել ապագայումԱՄՆ-ի հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, անհիմն են։ Դարերի ընթացքում ձևավորված Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև կապերը կդիմանան ուժի բոլոր փորձություններին, որոնց անխոնջորեն ենթարկում է Արևմուտքը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը փաստացի խոստովանել էր, որ Վաշինգտոնը փորձում է պայմաններ ստեղծել Երևանի և Մոսկվայի միջև կապի խզման համար։ Նրա խոսքով, հայ բնակչության զգալի մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից, իսկ ԱՄՆ-ն դրա համար պայմաններ է ստեղծում։

«Ինչ վերաբերում է Օ'Բրայենի անհիմն հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի ևս մեկ օրինակ է. կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ սոցհարցումների միջոցով իրավիճակը խեղաթյուրելու փորձերը տեսանելի են միայն վերջերս տարածաշրջանի այլ երկրներում:

«Օ'Բրայենը և ընկերությունը պետք է սովորեն մի պարզ բան՝ մեր երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան ուժի բոլոր փորձություններին, որոնց անխոնջորեն ենթարկում է Արևմուտքը... Պատմության ընթացքում մենք բազմիցս թիկունք ենք եղել եղբայրական հայ ժողովրդին, և մենք մտադիր ենք դա անել ապագայում»,- եզրափակել է Զախարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր