ՀՀ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, որոշ տեղերում բուք է          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունվարի 22-ի համար       Հունվարի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 օգոս 2024 19:51

Թուրքիայի խորհրդարանում կքննարկեն Instagram-ի արգելափակումն ու Տիկ Տոկ-ի արգելքը

Թուրքիայի խորհրդարանում կքննարկեն Instagram-ի արգելափակումն ու Տիկ Տոկ-ի արգելքըԹուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հարցերով կոմիտեն օգոստոսի 16-ին կքննարկի Instagram սոցցանցի արգելափակման եւ TikTok սոցցանցի հնարավոր արգելքի հետ կապված իրավիճակը, ուրբաթ հայտնել է Sabah թերթը:

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն արձակուրդում են մինչև հոկտեմբերի 1-ը, այնուամենայնիվ, ընդդիմությունը կոչ է արել ավելի վաղ արտահերթ նիստ հրավիրել խորհրդարան՝ Instagram սոցցանցի արգելափակման հետ կապված իրավիճակը քննարկելու համար:

Նիստի արդյունքներով սոցիալական ցանցերի վերաբերյալ կարևոր որոշումներ են սպասվում։

Մայիսին Tik Tok-ը խուսափեց Թուրքիայում արգելափակումից՝ երկրում ներկայացուցիչ նշանակելով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր