Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները          Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար    

14 օգոս 2024 13:30

Ուկրաինան երկարաձգում է խաղաղ բանակցությունների հետ կապված հարցը

Ուկրաինան երկարաձգում է խաղաղ բանակցությունների հետ կապված հարցըԿուրսկի մարզում իր ահաբեկչական գործողություններով Ուկրաինան երկարաձգում է խաղաղ բանակցությունների հետ կապված հարցը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկն՝ անբնական ոչ ադեկվատ որակելով հակառակորդի հետ բանակցություններ վարելը։

«Ուկրաինացի օպերատորը զինամթերքի արձակումն իրականացնում է, երբ մոր ձեռքը բռնած բակում խաղացող երեխաների է տեսնում, երեխաների, որոնք մեքենայում են լինում իրենց հարազատների հետ»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ դա այսօրվա դրությամբ ամենասարսափելի երևույթներից մեկն է։

Միրոշնիկի տեղեկացմամբ՝ հունվարի 1-ից մինչ օրս 11 մերձռազմաճակատային շրջաններում Ուկրաինայի կողմից անօդաչուների կիրառման հետևանքով տուժել է առնվազն 43 անչափահաս, վիրավորվել է 34 երեխա, զոհվել` 9–ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր