Օգոստոսի 16-ից օգոստոսի 17-ը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար՝ ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10.00-ից մինչև ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 10.00-ը կդադարեցվի Շիրակի մարզի ք․ Գյումրի «Անի» թաղամաս, գ. Մայիսյան, գ. Հացիկ, գ. Ախուրյան, գ. Նոր Ախուրյան, գ. Հովունի, գ. Շիրակ, գ. Կառնուտ հասցեների ջրամատակարարումը և Գյումրի քաղաքի մյուս հասցեներում կլինի ջրի ցածր ճնշում:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 11:00-ից մինչև օգոստոսի 17-ը 11:00-ն կդադարեցվի Արեվաբույր, Մարմարաշեն, Ջրահովիտ, գ.Նոր Կյուրին 1, 2, 3 փողոցների, «Դիալեկտիկ» գործարանի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 16-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Նոր Արեշ 14 փողոցի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10:10-16:00-ն կդադարեցվի Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհ փողոցի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10:25-20:00-ն կդադարեցվի Բյուրեղավան քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: