Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները          Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար    

17 օգոս 2024 20:10

Կիևը հարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրա

Կիևը հարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրաԿիևը հարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին, անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի կողմից նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ատոմակայանի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է հանգեցնել լայնածավալ տեխնածին աղետի Եվրոպայում»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Զախարովան ընդգծել է, որ Կիևի նման գործողությունները ոչ միայն ուղղակի սպառնալիք են ստեղծում ատոմակայանների համար, այլև խաթարում են միջուկային անվտանգության և ֆիզիկական միջուկային անվտանգության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի դրույթները, որոնք ձևակերպվել են գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի կողմից 2022 թվականին։

«Մի շարք տարածաշրջանների և ընդհանուր առմամբ միջազգային հանրության ահաբեկման և նրանց նկատմամբ ահաբեկչության փորձերը պետք է վճռականորեն կանխվեն համատեղ ջանքերով», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր