5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել          Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում       Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել    

22 օգոս 2024 13:27

Ջերմաստիճանը կհասնի +39 աստիճանի, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ջերմաստիճանը կհասնի +39 աստիճանի, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայաստանի տարածքում օգոստոսի  22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում ջերմաստիճանը կհասնի +39 աստիճանի։ 

Երևանում օգոստոսի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր