Պայթյուն Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում, կան վնասված ավտոմեքենաներ, արևային պանելներ          49 համարի ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից քաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագծի համար       Խոշոր վթար, բախվել են հրդեհի վայր մեկնող փրկարարական «Կամազ» և տարբեր մեքենաներ, կան վիրավորներ    

25 օգոս 2024 22:37

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողն արցախցի Ալբերտ Առուստամյանն է

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողն արցախցի Ալբերտ Առուստամյանն էՆիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողը 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանն է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փատաբան Ռոման Երիցյանը։

«Նրա ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահել տեղում մինչև առավոտյան 07։00-ն։

Ալբերտ Առուստամյանին, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, նույն օրը ևս ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության Զեյթունի բաժին, արժանացրել կոպիտ ու արհամարհական վերաբերմունքի, իսկ հաջորդ օրվա առավոտյան տեղափոխել ՁՊՎ։ Նույն օրը վերջինիս բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկել են խուզարկության՝ նույն տեսակի(սորթի) խնձոր գտնելու նպատակով։

Ականատեսները (փողոցի երեխաները) պատմում են, որ Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին»,-գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր