5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել          Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում       Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել    

26 օգոս 2024 10:46

Քամուց փլուզվել է կիսակառույց շինության պատը և ընկել ավտոմեքենայի վրա․ կա զոհ

Քամուց փլուզվել է կիսակառույց շինության պատը և ընկել ավտոմեքենայի վրա․ կա զոհՕգոստոսի 25-ին, ժամը 21:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում քամուց կիսակառույց շինության պատը փլուզվել է և ընկել ավտոմեքենայի վրա, ավտոմեքենայում կա քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ կիսակառույց շինության պատը փլուզվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1991 թ․) վրա․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները համատեղ սահմանազատել են տարածքը։

Փրկարարներն իրականացրել հերթապահություն, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր