Ինչներիս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, փակեք էդ խանութը, այդ խանութում պետք է առևտուր չլինի          «Nissan»-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրшերթի է ենթարկել 13-ամյա տղայի       10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում եմ    

26 օգոս 2024 09:53

Իսահակյան փողոցում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա. կան տուժածներ

Իսահակյան փողոցում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա. կան տուժածներՕգոստոսի 25-ին, ժամը 21:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում ծառը քամուց կոտրվել և ընկել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառի ճյուղը (մոտ 8 մ) քամուց կոտրվել և ընկել է Ա․ Ա․-ի (ծնված 1999 թ․) և Գ․ Զ․-ի (ծնված 1982 թ․) վրա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ճյուղը հեռացվել է քաղաքացիների վրայից․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները ծառի ճյուղը տեղափոխել են անվտանգ տարածք

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր