5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել          Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում       Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել    

26 օգոս 2024 11:31

Թեհրանի արտաքին քաղաքական օրակարգում Հարավային Կովկասն այլևս առաջնային շահերի և կարևորության գոտի է

Թեհրանի արտաքին քաղաքական օրակարգում Հարավային Կովկասն այլևս առաջնային շահերի և կարևորության գոտի է«Կովկասի տարածաշրջանն Իրանի համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական կարևորություն։ Պատմական, մշակութային և աշխարհագրական մերձավորությունը կրկնապատկել է այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը»,- հայտարարել է  Իրանի նորանշանակ արտգործնախարար Աբաս Արաղչին։ 

Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, Իրանի արտգործնախարարի խոսքերը գալիս են ևս մեկ անգամ փաստելու, որ պաշտոնական Թեհրանի արտաքին քաղաքական օրակարգում Հարավային Կովկասն այլևս առաջնային շահերի և կարևորության գոտի է, որտեղ Իրանն աշխատելու է կրկնապատկված ջանքերով։

«Ակնհայտ է նաև, որ իրանական ակտիվության կարևորագույն դրդապատճառ է նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներկայության աճը մեր տարածաշրջանում, ինչը լրացուցիչ մարտահրավերներ է ի հայտ բերել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար, ուստի դրանց հաղթահարման գործում խիստ արդյունավետ կարող է լինել հենց հայ-իրանական բազմակողմ համագործակցությունը, որը կարող է և պետք է ստանա քաղաքակրթական դաշինքի ռազմավարական ձևաչափ, քանի որ այս տարածաշրջանում հայ-իրանական պատմական և քաղաքակրթական կապերն ամենահինն են, իսկ Հայաստան-Իրան խաղաղության սահմանը երկու երկրների միջև երբևէ գոյություն ունեցած հնագույն սահմաններից է»,- գրել է Վ.Ոսկանյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր