Ձնախառն անձրև, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, եղանակն առաջիկա օրերին          Թուրքիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել       Հունգարիայում խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը զավթել է Սորոսի կազմակերպությունը    

30 օգոս 2024 12:05

Ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հարցերով հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգը

Ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հարցերով հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգըԱյսօր ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը:

Ներկա պահին Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը։

ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր