Երբ ՌԴ մեր գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության մասին, ցավալի է, որ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը շրջանցում են

Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ ոչինչ չի արվում Արցախի գերեվարված ռազմաքաղաքական իշխանությանը, մյուս գերիներին վերադարձնելու համար և թե ինչի՞ց է վախենում Փաշինյանը, որ չի բարձրացնում այդ հարցը:
«Ուզում եմ հիշեցնել եռակողմ հայտարարության կարևորագույն դրույթներից մեկը վերաբերում է նաև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձին։ Շատ դեպքերում, երբ ՌԴ մեր գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, ինձ համար ցավալի է տեսնել, որ նրանք, գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը, ըստ էության, շրջանցում են»,- ասաց նա: