Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

31 օգոս 2024 13:43

ԼՂ հայերի վերադարձի հարցն այն բովանդակությամբ, որ ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին

ԼՂ հայերի վերադարձի հարցն այն բովանդակությամբ, որ ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերինԱնդրադառնալով ԼՂ հայերի վերադարձի հարցին Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ուզում եմ ասել՝ ԼՂ լուծարումը ես չեմ ստորագրել։ Ընդհակառակը՝ ԼՂ-ում այդ որոշումն ընդունելուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը քաջալերվել է ՀՀ-ում գործող բոլորիս հայտնի շրջանակների կողմից և ողջունվել:

Այն ընկալումներով և ձևակերպումներով, որոնցով ԼՂ-ի մի շարք ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ խոսում են այդ հարցի մասին, դա իրատեսական չէ: Այդ նույն մարդիկ ստորագրեցին ԼՂ-ի լուծարման մասին հրամանագիրը և րոպե առաջ լքեցին ԼՂ-ն»:

Նրա խոսքով՝ հիմա էլ՝ մեկ տարի հետո, իրեն ասում են՝ թույլ չի տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերադառնա:

«Այն փաթեթավորումն ու բովանդակությունը, որ ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին: Ինչպե՞ս եմ չափում ՀՀ պետական շահը, այդ շահը չափում եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներով և իրավազորությամբ»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր