Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

31 օգոս 2024 15:05

Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ

Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբԱդրբեջանը մեղադրանքներ է հնչեցնում, ասելով, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ. մենք համաձայն չենք: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրինակ, Հայաստանի Անկախության հռչակագրում կա դրույթ, որ ՀՀ անվտանգությունն ապահովելու համար Գերագույն խորհրդի ենթակայության ներքո ստեղծվում են զինված ուժեր, անվտանգության մարմիններ եւ այլն: Այսինքն Անկախության հռչակագիրն ասում է, որ ՀՀ-ում զինված ուժերը ենթարկվում են երկրի օրենսդիր մարմնին, բայց 1995-ին, երբ Սահմանադրությունն ընդունվել է, հենց առաջին պահից բանակը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը ենթարկվել են հանրապետության նախագահին: Դա նշանակում է, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը ինքնաբերաբար արտահայտված չէ Սահմանադրության մեջ: Այն, ինչ գրված չէ տառացի եւ բառացի, ուրեմն արտահայտված չէ Սահմանադրության մեջ:

Ավելին, եթե այդ որոշմանն է հղում արվում, պետք է արձանագրենք, որ ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր ընտրությունները տեղի են ունեցել ՀՀ 29 743 քկմ տարածքում: ԼՂ-ում Հայաստանի հանրաքվե, ընտրություն երբեք չի եղել»,-ասաց նա:

Փաշինյանը հորդորեց նայել Ադրբեջանի Սահմանադրությունը. «Ադրբեջանի Սահմանադրության մեջ հղում է արվում 1991 թվականի պետական անկախության մասին ակտին, որտեղ հղում է արվում 1918 թվականի մայսիսի 28-ի Անկախության հռչակագրին: Անկախության ակտի մեջ նշված է, որ այսօրվա Ադրբեջանը 1918-1920 թվականների Ադրբեջանի իրվահաջորդն է: Իսկ այդ ժամանակվա Ադրբեջանի հռչակագրի մեջ նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են Հարավային եւ Արեւելյան Անդրկովկասը, եւ 1919-ին Անտանտին ներկայացրած քարտեզով Ադրբեջանը հավակնություններ է ներկայացրել այսօրվա Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի նկատմամբ ամբողջությամբ, եւ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու եւ Շիրակի մարզերի նկատմամբ մասամբ:

Ի տարբերություն ՀՀ Սահմանադրության, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Բա մենք հարց չենք բարձրացնո՞ւմ: Մենք հարցն այդ ձեւով չենք բարձրացնում, որովհետեւ խաղաղության պայմանագրի մեջ կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օերնսդրությանը՝ այս պայմանագրի դրույթները չկատարելու համար:

Ադրբեջանի թղթերի մեջ կա նաեւ ձեւակերպում, որ Ադրբեջանի տարածքը 108 հազար քկմ է, եւ Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանային հարցերը լուծելուց հետո կդառնա 141 հազար քկմ: Սա նշանակում է, որ այսօրվա Ադրբեջանը այդ տրամաբանությամբ եւս 45-46 հազար քկմ-ի նկատմամբ տարածքային հավակնություն: Դա մեզ անհանգստանցնում է եւ խնդիր է: Բայց մենք չենք ասում՝ թող Ադրբեջանն իր Սահմանադրությունը փոխի: Մենք ասում ենք՝ կա խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդված, որը այդ հարցը կարգավորում է»,-ընդգծեց վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր