Ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով          ԱՄՆ-ն ու Իրանը գիշերվա ընթացում hարվածներ են հասցրել միմյանց       Հուլիսի 14-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

02 սեպ 2024 16:49

Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

Հրապարակվել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգըՀրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը, որը հինգշաբթի կքննարկվի կառավարությունում:

Այնուհետև կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:

Հիշեցնենք,որ օգոստոսի 30-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր