Փեզեշկիանը հանձնարարել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, Իսլամական Հանրապետության ազգային շահերի շրջանակներում          Տեսանյութ.Սևանի ափամերձ տարածքներում քանդվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները       Դեպի Իրան նավեր են շարժվում, բանակցություններ ենք վարում և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները    

03 սեպ 2024 09:09

Կիրանցում գործի են անցել ուժայինները․ «Հրապարակ»

Կիրանցում գործի են անցել ուժայինները«Հրապարակը» գրում է․ Կիրանցում իրականացված միակողմանի զիջման հետեւանքով տասնյակ կիրանցեցիներ զրկվեցին իրենց սեփականությունից՝ երեք տուն, գազի լցակայան, վուլկանիզացիայի կետ, հողատարածքներ, որոնց համար պետությունը խիստ գաղտնի ռեժիմով փոխհատուցումներ է տվել: Մեր տեղեկություններով՝ 11 սեփականատեր մինչ օրս հրաժարվում են փոխհատուցումից․ ի դեպ, ասում են՝ փոխհատուցման չափը չեն էլ ասում, ընդամենը դեմ են տալիս ձեւաթուղթ, որը պետք է ստորագրեն, բայց վստահեցնում են, որ լավ պայմաններով են փոխհատուցվելու։

Մեզ ասացին, որ համառ կիրանցեցիների դեմ վերջին օրերին սկսել են աշխատել նաեւ ուժայինները՝ տեղական մակարդակով, ԱԱԾ եւ ուժային կառույցի այլ աշխատողներ են այցելում փոխհատուցումից հրաժարվողներին եւ փորձում հոգեբանական ճնշում գործադրել, որ կարողանան կոտրել։ Եթե Կիրանցի բնակիչները մինչեւ վերջ ամուր մնան, իրենց սեփականության վկայականներով նախ ներպետական ատյաններին կարող են դիմել, ապա՝ միջազգային դատարան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 09․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր