Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

03 սեպ 2024 11:58

Երևանում բեռնատարը բախվել է ծառին, որն էլ կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի վրա

Երևանում բեռնատարը բախվել է ծառին, որն էլ կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի վրաԱյսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորյունի 21 հասցեի մոտ «Mitsubishi» մակնիշի բեռնատարը ավտոմեքենան կայանած դիրքից փորձել է շարժվել և բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված վիճակում գտնվող «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Աղբյուրի տվյալներով՝ «Mitsubishi»-ն հաշվառված է «Կոկա-Կոլա» ընկերության հաշվեկշռում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր