Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է, պրիմիտիվ վախի դրսևորում է          Հայաստանում կարո՞ղ է ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինք, թե ոչ       Ինչպես 14 միլիոն իրանցիները, ես էլ պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի    

10 ապր 2025 15:04

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի և «Hyundai»-ի վրա

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի և «Hyundai»-ի վրաԱյսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի տարբեր վարչական շրջաններում ծառերի կոտրման ու տապալման դեպքեր են տեղի ունեցել: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում քամու հետևանքով Տերյան փողոցի թիվ 54 հասցեի հարևանությամբ ծառը կոտրվել ու ընկել է կայանված «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաների վրա: 

Տուժածներ չկան: 
 
Ահազանգով ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել հատուկ էլեկտրական սղոցներով ծառը մասնատելու ու այն այնտեղից տեղափոխելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր