Քասախում «ՎԱԶ 2107»-ը բшխվել է «Առողջ այգու» պարսպին, վիրшվորներ կան          Տեսանյութ.Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է. հայտարարվել է 40-օրյա սգո շրջան       Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում    

07 սեպ 2024 11:29

Արարատի մարզի Հովտաշատ գյուղում՝ փայտե տնակում հրդեհ է բռնկվել

Արարատի մարզի Հովտաշատ գյուղում՝ փայտե տնակում հրդեհ է բռնկվել Սեպտեմբերի 7-ին, ժամը 04։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչութունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Զինավան փողոցում գտնվող փայտե տնակում (80 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:46-ին, մարվել՝ 06:17-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ և առաստաղը (մոտ 5 քմ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր