Հրդեհ՝ Ստեփանավանում, այրվել են տան տանիքը և 3 սենյակ՝ գույքով          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 16-ի համար    

07 սեպ 2024 12:10

Նախկին կամ ավելի նախկին որևէ փուլի կամ ղեկավարման վերադարձ բացառված պետք է լինի

Նախկին կամ ավելի նախկին որևէ փուլի կամ ղեկավարման վերադարձ բացառված պետք է լինիԱռանց ներքին կյանքի բարելավման ու հզորացման, չեն կարող արտաքին հարաբերությունները լինել որևէ մակարդակի վրա: Այս մասին «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով քննարկման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Մեր կյանքում պետք է վերացվեն այսօրվա իշխանությունների կողմից հանրության ներսում ստեղծած, փայփայած, սնած, պետության, հասարակության ու Սփյուռքի դիմադրողականությունը քայքայած բոլոր բաժանարար գծերը: Մենք կարող ենք և պետք է վերականգնենք ներքին հաշտությունը, որը եղել է այս պայքարի ամբողջ էությունը և բովանդակությունը: Մեզ անհրաժեշտ է բաց աչքերով սթափ նայել ապագային հենց վաղվանից: Նախկիններ-ներկաներ, ավելի նախկիններ-ավելի ներկաներ արհեստական բանավեճը և պայքարը պետք է վերջնականապես դադարեն: Նախկին կամ ավելի նախկին որևէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը բացառված պետք է լինի մեր կյանքում: Ի դեպ՝ ավելի նախկին, քան ներկա իշխանությունն է, գոյություն չունի»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր