Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 սեպ 2024 12:05

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնն արդեն 10 տարեկան է

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնն արդեն 10 տարեկան է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը հիմնադրվել է 2014թ-ին: Այսօր լրանում է կենտրոնի հիմնադրման 10 տարին:

Լինելով իր տեսակի մեջ միակը Հայաստանում՝ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը իր մեծ ներդրումն ունի հոգեկան առողջության պահպանման և բարելավման գործում:

Կենտրոնի գործունեության հիմքում ընկած է բազմաթիվ երկրների փորձը և հայաստանյան իրականության համադրությունը, ինչը հնարավորություն է տալիս կիրառել հոգեկան առողջության հիմնախնդիրների կարգավորման լավագույն մոդելը:

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը ծառայություններ է մատուցում  հոգեկան առողջության բոլոր տեսակի խնդիրների դեպքում:

Կենտրոնը նաև զբաղվում է հոգեկան խանգարումների առկայության դեպքում հոգեսոցիալական կարգավորմամբ՝ ներառյալ հոգեբանական, սոցիալական, իրավական օգնություն և այլ, տարբեր տեսակի խնդիրների լուծմամբ:
 
Ինչպես նաև կենտրոնը համագործակցում է բժշկական, այդ թվում հոգեբուժական օգնություն ցուցաբերող հանրապետության առաջատար կազմակերպությունների հետ և ըստ անհրաժեշտության կարող է տվյալ կազմակերպություններում ապահովել բարձրակարգ բժշկական, այդ թվում նաև հոգեբուժական օգնություն: Ըստ անհրաժեշտության, այս գործում Կենտրոնը կարող է բուժող բժշկի համար ապահովել մասնագիտական խորհրդատվություն արտասահմանյան առաջատար կլինիկաներում աշխատող և կենտրոնի հետ համագործակցող, համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների կողմից:
 
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի կարգախոսն է. «Ցանկացած խնդիր միշտ ունի լուծում և մենք կօգնենք ձեզ այդ գործում»:
 
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ղեկավարն է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի վաստակավոր անդամ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Գործադիր վարչության անդամ՝ Գիտական սեկցիաների քարտուղար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Արմեն Սողոյանը:
 
Hayacq.com-ը շնորհավորում է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնին, ղեկավար Արմեն Սողոյանին և աշխատակազմին՝ մաղթելով նորանոր նվաճումներ, ձեռքբերումներ և վերելքներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր