5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել          Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում       Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել    

11 սեպ 2024 12:20

Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով.ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով.ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում սեպտեմբերի 11-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամանակ առ ժամանակ, 12-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Մարզերում սեպտեմբերի 11-12-ին կեսօրից հետո, 10-ին և 13-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի  11-ին կբարձրանա 3-5 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր