Վրացական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին          Պետք է դիմակայենք Ադրբեջանի շարունակական ագրեսիային և պնդենք, որ հայ ռազմագերիներն ազատ արձակվեն       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ի համար    

12 սեպ 2024 14:27

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բողոքել է, որ Նեթանյահուն չի պատասխանում իր զանգերին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բողոքել է, որ Նեթանյահուն չի պատասխանում իր զանգերինԱյն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, բացարձակապես անընդունելի է. այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Անդրադառնալով Գազայում Իսրայելի պատասխան գործողություններին ընդդեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը՝ Գուտերեշն ասել է, որ տեղի են ունենում «միջազգային մարդասիրական իրավունքի շատ կոպիտ խախտումներ, լիակատար բացակայում է խաղաղ բնակչության արդյունավետ պաշտպանությունը»:

Գուտերեշն ընդգծել է, որ չի խոսել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որը երկար ժամանակ մեղադրում է ՄԱԿ-ին հակաիսրայելական լինելու համար:

«Ես նրա հետ չեմ խոսել, քանի որ նա չի պատասխանում իմ հեռախոսազանգերին: Բայց, եթե նա գա Նյու Յորք և ինձ հետ հանդիպում խնդրի, ես շատ ուրախ կլինեմ տեսնել նրան»,-ասել է Գուտերեշը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր