Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում       Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը    

13 սեպ 2024 09:07

Ընդդեմ եկեղեցու ակցիան տեղի կունենա՞․ «Հրապարակ»

Ընդդեմ եկեղեցու ակցիան տեղի կունենա՞«Հրապարակը» գրում է․ Մայր տաճարի վերաօծմանն եւ Մյուռոնօրհնեքին ընդառաջ, իշխանականներին հարող շրջանակներից եւ կարգալույծ հոգեւորական Տեր Սահակ քահանա Գալստյանի կողմից մի քանի շաբաթ առաջ հայտարարություններ էին տարածվում, թե սեպտեմբերի 14-ին՝ վաղը, Էջմիածնում տեղի է ունենալու հակաեկեղեցական ցույց՝ Վեհափառի հրաժարականի պահանջով։

Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանին հարցրինք՝ ստացե՞լ են արդյոք նման ակցիայի մասին իրազեկման դիմում, գրություն եւ ի՞նչ պատասխան են տվել։ Սակայն փոխքաղաքապետը պատասխանեց, որ ընդհանրապես որեւէ գրություն չեն ստացել: Եվ ենթադրեց․ քանի որ նախորդ անգամ իրենց ուզած տեղում չեն թույլատրել, այլ տեղ են առաջարկել, այդ պատճառով, հավանաբար, որոշել են չդիմել։ Այսինքն՝ հնարավոր է առանց թույլտվությա՞ն ակցիան իրականացնեն։ «Ոչ թե հնարավոր է․․․ իրենք հայտարարել են այդ մասին, եւ այդտեղ ոստիկանությունն անելիք ունի»,- ասաց փոխքաղաքապետը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13․ 09․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր