Քամալա Հարրիսը հրապարակել իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը          Հոկտեմբերի 12-ից 13-ը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչպես են արտահայտում իրենց նվիրվածությունը    

13 սեպ 2024 17:08

Հայաստանում այսօր կարողանում ենք հանգիստ ապրել, քանի որ Իրանն է պայքարում հայ ժողովրդի անվտանգության համար

Հայաստանում այսօր կարողանում ենք հանգիստ ապրել, քանի որ Իրանն է պայքարում հայ ժողովրդի անվտանգության համար«Զանգեզուրի միջանցք»-ը չի բացվում, քանի որ դրան դեմ է Իրանը,-Hayacq.com-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը.«Հայաստանի վրա Ադրբեջանի ագրեսիան տեղի չունեցավ և չգրավվեց ամբողջ Սյունիքի մարզը, Վայոց ձորը և Սևանի մյուս ափը միայն նրա համար, որ Իրանը դեմ էր միջազգայնորեն ճանաչված Հայաստանի սահմանների փոփոխությանը։ Հայաստանում այսօր կարողանում ենք հանգիստ ապրել, քանի որ Իրանն է պայքարում հայ ժողովրդի անվտանգության համար՝ իհարկե նաև ելնելով իր շահերից։ Հայաստանը Իրանի համար շատ կարևոր ճանապարհ է դեպի Եվրոպա, և դրա համար է նա անգամ Ռուսաստանին բողոքի նոտա հղում՝ կապված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հետ»,-ասաց քաղտեխնոլոգը: 

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին Արմեն Բադալյանը նկատեց.«Հայկական և ադրբեջանական կողմերը տարբեր մոտեցումներ ունեն խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Հայկական կողմին անհրաժեշտ է օր առաջ ստորագրել փաստաթուղթ, որի վրա գրված կլինի խաղաղություն իսկ Ադրբեջանը խաղաղություն կնքելու խնդիր չունի, քանի որ ինչ իրեն անհրաժեշտ էր՝ Հայաստանից ստացել է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր