Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին․ «Հրապարակ»          «Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի. «Ժողովուրդ»       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 6-ի համար    

14 սեպ 2024 12:07

Հռոմի պապը քննադատել է ԱՄՆ նախագահի թեկնածուներին և ասել, որ ընտրելու են «երկու չարիքից փոքրի» միջև

Հռոմի պապը քննադատել է ԱՄՆ նախագահի թեկնածուներին և ասել, որ ընտրելու են «երկու չարիքից փոքրի» միջևՀռոմի Ֆրանցիսկոս պապը նախօրեին հայտարարել է, որ  Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում ընտրելու են «երկու չարիքից փոքրի» միջև։

Պապը քննադատել է երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամիգրանտների քաղաքականությունը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսի աջակցությունն աբորտների իրավունքին։

«Երկու չարիքից պետք է ընտրել փոքրագույնը. ո՞վ է երկու չարիքից փոքրը: Այդ տիկի՞նը, թե՞ այն պարոնը։ Ես չգիտեմ»,- ասել է Հոռմի պապը մամուլի ասուլիսի ժամանակ, գրել են արտասահմանյան լրատվամիջոցները։

«Գաղթականներին ճանապարհել, թողնել նրանց ուր ուզում ես, թողնել նրանց… սարսափելի բան է, այնտեղ չարություն կա: Երեխային մոր արգանդից հեռացնելը սպանություն է, որովհետև կյանք կա։ Այս բաների մասին մենք պետք է հստակ խոսենք»,- ընդգծել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր